ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 
  • «Փարաջանովն իր ծննդյան օրն ամբողջ կյանքում նշում էր ոչ այնպես, ինչպես բոլորը»

    «Փարաջանովն իր ծննդյան օրն ամբողջ կյանքում նշում էր ոչ այնպես, ինչպես բոլորը»

    09.01.2013| 15:24
    Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն այսօր կդառնար 89 տարեկան: Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանից մեզ տեղեկացրին, որ ինչպես ամեն տարի, այցելելու են ռեժիսորի գերեզմանին` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Իսկ վերադարձին կհավաքվեն հարիսայի սեղանի շուրջը: Ծննդյան արարողությանը ներկա կլինեն նաև ռեժիսորին ճանաչող արվեստագետները, ընկերները:
  • Արա ԱԼՈՅԱՆ. Պարոն Աշոտյան, փոխեք, քանի դեռ երեխաները հավատում են

    Արա ԱԼՈՅԱՆ. Պարոն Աշոտյան, փոխեք, քանի դեռ երեխաները հավատում են

    09.01.2013| 14:00
    Ֆեյսբուքում, որն այլևս մեզանում ձեռք է բերել ավելի մեծ ու կարևոր նշանակություն, հասցեականություն, մեծացնելով իր գործառնական աշխարհագրությունը, ազդեցությունն ու արդյունավետությունը, կարդացի շատ հարգելի ընկերոջս հետևյալ մտահոգություն-գրառումը. «Վարդենիս քաղաքում դեռ նախնադարում ենք, դպրոցներում դասարանները ջեռուցվում են նավթով և երեխաների բերած մեկ-երկու կտոր փայտով: Զարմանալի է, բայց ամբողջ ձմեռ երեխաները մրսում ու դողալով փայտ են տեղափոխում, որ գոնե մի քիչ տաքացնեն դասասենյակները: Մարզպետարանն էլ շաբաթը մեկ ստուգումներ է անցկացնում. թե ի՞նչ են ստուգում, իրենք էլ չգիտեն»:
  • 17 միլիարդ Երկիր մոլորակ

    17 միլիարդ Երկիր մոլորակ

    08.01.2013| 22:54
    Տիեզերքում հայտնաբերվել է Երկրին նման 17 միլիարդ մոլորակ` հայտնում է BBC-ն: Մեծամասնությունը կյանքի համար հարմար չէ` չկա ջուր և շատ բարձր է ջերմաստիճանը:
  • Խենթոտ լուսանկարներ

    Խենթոտ լուսանկարներ

    08.01.2013| 14:58
    «Արշավներ» ակումբը հայտարարում է աննախադեպ ֆոտոմրցույթ` «Ես խենթ եմ» խորագրով: Կազմակերպիչների տեղեկացմամբ` առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն յուրօրինակ ֆոտոսեսիայով (1-ին տեղ` 50 նկար, 2-րդ տեղ` 30 նկար, 3-րդ տեղ` 20 նկար):
  • «Ծննդյան գիշեր»-ը` անգլերենով

    «Ծննդյան գիշեր»-ը` անգլերենով

    06.01.2013| 15:51
    Արդեն պատրաստ է հեղինակ-կատարող Լիլիթ ԲԼԵՅԱՆԻ «Ծննդյան գիշեր» (Christmas night) երգի տեսահոլովակը: Առայժմ միայն անգլերեն տարբերակով:
  • Ջեյմս Բոնդը փետրվարի 24-ին կլինի Հոլիվուդում

    Ջեյմս Բոնդը փետրվարի 24-ին կլինի Հոլիվուդում

    05.01.2013| 23:29
    Փետրվարի 24-ին ԱՄՆ կինոակադեմիայի Օսկար մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք կմատուցվի 007 գործակալին նվիրված ֆիլմերին, մասնավորապես կցուցադրվի մի հատված (առայժմ կազմակերպիչները չեն հայտնում, թե ո՞ր ֆիլմից), որը 2012-ին բոլորել է 50 տարին:
  • Ծաղիկները ծաղիկներ են նաև Մարսի վրա

    Ծաղիկները ծաղիկներ են նաև Մարսի վրա

    05.01.2013| 23:26
    Curiosity մարսագնացը, որ լուսանկարում է Կարմիր մոլորակի մակերևույթը, Երկիր է ուղարկել տարօրինակ մի պատկեր, որ NASA-ում անվանել են մարսյան ծաղիկ:
  • Վահագ Ռաշի նոր երգերը

    Վահագ Ռաշի նոր երգերը

    05.01.2013| 15:33
    Ռոք երգիչ, կիթառահար ՎԱՀԱԳ ՌԱՇԸ ներկայանում է հանգիստ, իմաստալից երգերով («Լուսամփոփի պես աղջիկ», «Ադանա», «Աշնան քամի», «Անհաս մի տենչ», «Գտա», «Ես կգա», «Հեռացիր»): Փորձում է ռոք ոճով ներկայացնել ժողովրդական երգեր: Ունի նաև սիրված երգեր գրված հայ դասականների խոսքերի հիման վրա:
  • Մաեստրոն հրաժարվում է «Նոր ալիքից»

    Մաեստրոն հրաժարվում է «Նոր ալիքից»

    04.01.2013| 21:35
    Ռայմոնդ Պաուլսը հրաժարվել է մասնակցել երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթի կազմակերպման աշխատանքներից, որ ամեն տարի տեղի է ունենում Յուրմալայում: Նա լրատվամիջոցներին պատմել է, որ զանգահարել է մրցույթի համանախագահ Իգոր Կրուտոյին և հաղորդել, որ այլևս չի ցանկանում մրցույթի կազմակերպմանը մասնակցել, որովհետև «Նոր ալիքը» չի համապատասխանում իր երաժշտական ճաշակին:
  • «Այս երգն իմ մասին է»

    «Այս երգն իմ մասին է»

    04.01.2013| 13:21
    «Տրամադրություն», «Ուրիշ քաղաքում», «Հին հետքերով», «Քաղաքից քաղաք»…Հեղինակային երգի սիրահարներին Լիլիթ Բլեյանը ծանոթ է այս երգերով: «Առաջին ձայնասկավառակը թողարկվել է մեկ տարի առաջ, կոչվում է «Ուրիշ քաղաքում»: «Ձայնագրված ու «լույս տեսած» երգերս արդեն 12-ն են: